17 06 2020

Ո՞վ է Փաշինյանը, որ կուսակցություն արգելի, այսօր կա, վաղը չկա. Գևորգ Պետրոսյան

Ո՞վ է Փաշինյանը, որ կուսակցություն արգելի, այսօր կա, վաղը չկա. Գևորգ Պետրոսյան

«Կուսակցության գործունեությունն արգելում են Սահմանադրական դատարանի որոշմամբ, Նիկոլ Փաշինյանն այդպիսի իրավասություն չունի, Նիկոլ Փաշինյանը թող կարդա երկրի Սահմանադրության համապատասխան հոդվածը։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի, ինքն այսօր կա, վաղը չկա, իսկ «Բարգավաճ Հայաստանը» լինելու է»,– ասաց նա։

Պատգամավորին դատարանի բակում ոստիկանը տուգանեց դիմակ չկրելու համար։

«Ամենաամոթալին նա է, որ բյուջեն սենց բաներով են լցնում։ Իրենց վարչարարության եւ իրենց վարած քաղաքականության պատճառով, քանի որ վերջնականապես համոզվեցին, որ Հայաստանում այլեւս որեւէ օտար ներդրող չի գալու ներդրում անի, որ ոստիկանների աշխատավարձը բարձրանա, ձեր աշխատավարձը բարձրանա, ստիպված ընկել են տուգանելու հետեւից։ Թող տուգանեն, որ ես ուզենամ մեր բյուջեն հարստացնեմ, ամեն օր դուրս գամ փողոցում ման գամ, կտուգանեն»,-ասաց նա։

Հարցին, թե ինչու դիմակ չի կրում, Պետրոսյանն ասաց, որ դա անձնական գաղտնիք է. «Առողջական խնդիր է, բայց մտավախություն չկա, որ կվարակվեմ։ Ես շատ քիչ մարդկանց հետ եմ շփվում։ Ես վիճարկելու եմ, քանի որ սա կապված է իմ առողջական վիճակի հետ, ոչ թե անհարկի պրինցիպ եմ բանացնում այստեղ, յանի ես լավ տղա եմ, մյուսները վատ։ Հարգելով բոլորին, բայց ես խնդիր ունեմ, եթե ինձանից կգա արդեն դատական կարգով բռնագանձման ժամանակը, ես կասեմ։ Բժշկի տեղեկանքը տանը դրած է, որ պահին պետք լինի, ես ներկայացնելու եմ»։

Լրագրողի հարցին, որ դուք միշտ չեք կրում դիմա, սա առաջի՞ն անգամ է, որ տուգանում են, պատգամավորը պատասխանեց՝ այո։

Հարցին, դո՞ւք էլ եք հավատարմության երդում տվել Գագիկ Ծառուկյանին, Պետրոսյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն իմ մեծ ախպերն է, ես իրեն հավատարմություն չպետք է երդում տամ, մենք առանց այդ երդման էլ հավատարիմ ենք իրար։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ նորմա՞լ է համարում, որ իր գործընկերները նման թղթեր են ստորագրել, Պետրոսյանը պատասխանեց. «Ես այդ թղթերը նախ չեմ տեսել, ամեն մարդ իր ստորագրածի համար է պատասխանատու, համենայնդեպս, ես նման թուղթ չեմ ստորագրել, իմ համար մարդկային հարգանքը բանավոր հարթությունում է, ոչ թե գրավոր։ Ինձ նման առաջարկ չի եղել, որ օրը մեկը կբերի նման բան իմ անունով կներկայացնի, ես հրաժարական կտամ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ