17 06 2020

Իշխանությանը պատրվակ է անհրաժեշտ, որպեսզի ճնշում գործադրվի․ Արծվիկ Մինասյան



Այս ամենի ակունքը իշխանության քաղաքական ընդդիմախոսությանը բռնաճնշումների մեթոդով պատասխանելու մշակույթի ներդրումն է, որը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ։ Դրանցից մեկն էլ այն է, որ մարդիկ իրենց կարծիքը դժգոհությունն արտահայտելու գործողություն են ձեռնարկում հենց իշխանության  գործողությանն ի պատասխան և հանկարծ հայտնվում են մի վիճակում, երբ ստիպված կամ պետք է խախտեն  նվաագույն ֆիզիկական հեռավորության կանոնը կամ պարզապես իշխանությանը պատրվակ է անհրաժեշտ, որպեսզի գործադրվի այդ ճնշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Ակնհայտ է, որ երեկվա և ոչ միայն երեկվա, կիրակի օրվա գործողությունների հիմնական մեղավոր կողմը իշխանությունն է բնականաբար կիրառված բազմաթիվ դեպքերով ոչ իրավաչափ և ոչ համաչափ ֆիզիկան ուժը ոստիկանական զորքերի կողմից դատապարտելի է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ