Իմ կարծիքով՝ այսօր մեր հասարակության ամենակենտրոնական հարցն այն է, թե ինչպես կորոնավիրուսը մեզ մոտ այս աստիճան տարածվեց: Իրականում այս թվերը աղետալի են: Այս մասին այսօր «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Կառավարությունը առաջին վարակման դեպքը մարտի 1-ին արձանագրեց, սակայն մինչև մարտի 13-ը հանրահավաք անցկացրեց: Երկրորդ տեսակետն այն է, որ մենք կենցաղային կուլտուրա չունենք, ցածր մակարդակի է: Ես կարող եմ ասել, որ Վրաստանի համեմատ, մեր կենցաղային կուլտուրան ցածր է, բայց ես համաձայն չեմ, որ վրացիները մեզանից 120 անգամ բարձր որակի ժողովուրդ են»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը