ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացումից հետո ԱԺ ամբիոնից խոսեց գործընթացի անկեղծության ու ազնվության մասին:
«Էդ ո՞նց եղավ, որ երբ ձեզ պետք ա՝ «Բարգավաճ Հայաստանը» լավ ուժ ա, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր ա, իրա տանը կարելի ա քեֆ անել, հետո էլ գալ մեզ ասել՝ բա իմացե՞լ եք ինչ ա եղել: Էդ ո՞նց եղավ: Արդյոք օրենքի ընտրողաբար կիրառման հանգամանք չկա: Իսկ ո՞վ ա մեզ կանգնացրել այս բարդ ընտրության առաջ»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունը չի մասնակցի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հարցի քվեարկությանը»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը