15 06 2020

Հերթական անհաջող քայլն է արվում հանրային ուշադրությունը շեղելու․ Աղասի Ենոքյան

Հերթական անհաջող քայլն է արվում հանրային ուշադրությունը շեղելու․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․

«Նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը «թիթեռ նկարելու» հերթական փորձն է, որն ի սկզբանե մեռելածին է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ իր իշխանությունը չի դիմանա զանգվածային կամարտահայտության որեւէ փորձի՝ հանրաքվեի, ընտրության, անգամ՝ հանրահավաքի։
Հերթական անհաջող քայլն է արվում հանրային ուշադրությունը շեղելու Հայաստանի ճգնաժամային խնդիրներից՝ համավարակ, Ղարաբաղի հարց, սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակ, եւ, ի վերջո, կոռուպցիոն սկանդալներ՝ մաքսանենգ սիգարետ, մաքսանենգ ադամանդ, մաքսանենգ երկաթ, զենքի անօրինական վաճառք, շանտաժ ու ռեկետ քաղաքական գործիչների ու օլիգարխների նկատմամբ։
Իսկ Սահմանադրության հետ կապված միակ խնդիրը, որ այսօր կա, դա այն պահպանելն է, այլ ոչ թե ամեն առիթով բռնաբարելը։
Հ․Գ․ Խոսքերիցս կհրաժարվեմ, եթե պարզվի, որ նոր Սահմանադրությունը ցանկանում են ընդունել ոչ թե հանրաքվեով, այլ վարչապետի կարգադրությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ