Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԻՆՔՆԱՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ
Իշխանության հասնելուց որոշ ժամանակ անց, հայրենի քաղաքի մատույցներում տեղադրվում է իր՝ առաջնորդի արձանը։ Ապա, իր իսկ բացահայտ թելադրանքով, ամեն քայլափոխի բոլորս պետք է ստիպված «հպարտանանք» և կարդանք առաջնորդի «հանճարեղ» խոսքերն ընտանիքի, օջախի և այլ դատարկաբանությունների մասին։ Բոլոր հեռուստաալիքներով, համացանցային հաղորդումներով ստիպված ես լսել, երեկ վարակված, այսօր առողջացած առաջնորդի ելույթ-սպառնալիքները,այպես կոչված «լայվերը», «մասնագիտական» խորհուրդները։
Այսօր էլ չես կարող փողոցում հանգիստ քայլել․ իր խզված տենորով, քեզ է հետևում,խորհուրդներ տալիս ինքնասիրահարված, «ամենագետ» , բանասեր, սակայն Նար-Դոսին Թումանյանից չտարբերող վարչապետը։
Հարգելի վարչապետ, եթե դուք համոզված եք ձեր իմաստության մեջ և չեք դիմանում առանց այլոց հետ ամենօրյա շփումների, խնդրում եմ կանգնեք հայելու առաջ (նկատի չունեմ Հայելու առաջ հաղորդումը) խոսեք, խոսեք, սպառնացեք, սպառնացեք, խորհուրդներ տվեք, ժպտացեք, զայրացեք․․․
ԻՍԿ ՄԵՆՔ ՀՈԳ-ՆԵԼ ԵՆՔ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը