11 06 2020

Իրավիճակի լուծման բանալին օր առաջ քո հեռացումն է․ Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանին

Իրավիճակի լուծման բանալին օր առաջ քո հեռացումն է․ Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանին

«Գործերը արդեն պետք է հարուցված լինեին, վստահաբար կարող եմ երաշխավորել, որ այդ գործերը հատ առ հատ հարուցվելու են ապագայում, քանի որ այնտեղ կարող է խոսք գնալ նաեւ այդ իրավունքից բխող փոխհատուցման մասին մահացածների հարազատներին։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպես կարող է երկրի վարչապետը հայտարարել, որ մարդը մահացել է, քանի որ մահճակալ չի եղել հիվանդանոցում, միեւնույն ժամանակ հարուցված չլինի քրգործ՝ ստուգելու, թե ում մեղքով է ողբերգական նման բան տեղի ունեցել»,- նշել է նա։

Ըստ Ֆարմանյանի՝  Նիկոլ Փաշինյանը բողոքում է, թե հասարակությունը լուրջ չի ընդունում կորոնավիրուսի համաճարակը եւ մեղադրում է ժողովրդին դրա համար առանց հաշվի առնելու, որ ինքը ժողովրդի այդ շերտերի համար վատ օրինակ է ծառայում։

«Երբ դու մի օր հայտարարում ես, որ հիվանդացել ես կորոնավիրուսով և 4-5 օր անց հայտարարում, որ բուժվել ես։ Ի՞նչ է սա, եթե ոչ անլրջության ուղերձ հենց հասարակությանը։ Ուր մնաց քո հանդեպ վստահությունը, եթե հասարակությունն իր մեծամասնությամբ քեզ վստահում է, ապա տրամաբանական հարց չի՞ առաջանում, թե ինչպես է ստացվում, որ այդ հասարակությունը լուրջ չի ընդունում քո հորդորը և դու ստիպված ես դիմելու անընդունելի, սրիկայական մեթոդների՝ հանձնարարելով ոստիկանությանը ժողովրդին ասֆալտին թռելու ու դրանով հպարտանալու»,- ասել է նա։

Ֆարմանյանը նշել է, որ իրավիճակի լուծման տարբերակը Փաշինյանի հրաժարականն է, քանի որ վերջինս կորցրել է ՀՀ հասարակության մեծամասնության աջակցությունը և նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել Հայաստանում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ