09 06 2020

Փաստորեն ով քննադատի կառավարությանը, ժողովրդի թշնամի է․ քաղաքագետ

Փաստորեն ով քննադատի կառավարությանը, ժողովրդի թշնամի է․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կառավարության հրաժարականը կարող է ցանկացած ոք պահանջել, այդ թվում նաև քաղաքական կուսակցությունները: Դա քաղաքական գործունեության բնականոն դրսևորում է: Պահանջը կարող է իրականացվել, կարող է չիրականացվել, դրա շուրջը կարող են դեբատներ տեղի ունենալ, ներկայացնել հիմնավորումներ, կամ` չներկայացնել:

Նորից եմ կրկնում, դա բնականոն քաղաքական գործունեություն է:

Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկն, ով այդ պատճառով նշանակվել է ԱԺ պատգամավոր, ասում է, որ կառավարության հրաժարական պահանջելը նշանակում է ժողովրդին մեջքից հարվածել: Հասկանում եք, թե ուր ենք գլորվել ....:
Փաստորեն ով քննադատի կառավարությանը, կամ պահանջի դրա հրաժարականը, ժողովրդի թշնամի է:

Նույնիսկ Վենեսուելայի Մադուրոն,Սիրիայի Ասադը և մյուս լավ տղաները նման արտահայտություն իրենց թույլ չեն տվել: Սա քաղաքական այլասերության ու ժողովրդավարության տառի ու ոգու տապալման դրսևորում է: Սա այն դեպքերից է, երբ երկրի ռեսուրսների նվազ լինելը դրական դեր է կատարում, թույլ չի տալիս բռնատիրություն հաստատել:

Բայց դա մի կողմ, շատերը նման ցանկություն կունենան` նախկին, թե ներկա, խնդիրն այն է, որ ժողովրդավարության բազմաթիվ "սպառողներ" նման մտքերին ըմբռնումով են վերաբերվում: Դա արդեն ...

Հ.Գ. Սերժի ժամանակ միլիոն անգամ իր հրաժարականն ենք պահանջել, այդ թվում նաև ես, ու հետն էլ ինչ ասես չէնք ասում, հիմա պարզվում է ժողովրդավարություն է ու Սերժի ժամանակ "ստրուկ" եղածներին Նիկոլն ազատություն է տվել (ըստ սոցցանցերում տարածված կարգախոսի) ու իր հրաժարականն այլևս պահանջել չի կարելի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ