Օրերս հրաժարական տվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Սա այս իշխանության հերթական հրաժարականն էր։ Դրանից առաջ հրաժարկան տվեց ԲՈԿ նախագահը, նախարար փոխնախարարներ, ոստիկանապետը և այլք։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով նրանք բոլորը տարբեր պատճառներով են հրաժարական տվել, սակայն նրանց միավորում է մի բան․
«Որևէ պրոֆեսիոնալ չի կարող երկար աշխատել նիկոլ Փաշինյանի հետ։ Անձը բացահայտ առաջնորդվում է թայֆաբազությամբ, իր անձնական շահերով և ինքնըստինքյան այդպիսի ղեկավարի հետ աշխատելը շատ դժվար է։ Կառավարության ղեկավարը ԱԺ-ի հետ հարց ու պատասխանի ժամանակ շատ պարզ ասաց, որ Անանյանի հրաժարականը կապված է եղել կադրային հարցերի հետ, որն իհարկե անընունելի է։ Երբ վարչապետը տալիս է հրահանգներ, որոնք այդ ոլորտի ղեկավարները չեն կարող կատարել ցույց է տալիս, դա ցույց է տալիս, որ Հայաստանում գործում է մեկ դերասանի թատրոնը, երբ որ ամբողջ իշխանությունն ուղղակիորեն միանձնյա ղեկավարվում է մեկ անձի կողմից, նույնիսկ կառավարության ստորաբաժումների տարբեր բաժինները։ Սա աբսուրդ է, սա նորմալ չէ, ինքնըստինքյան ինքնասիրություն ունեցող մարդը պրոֆեսիոնալը չի կարող այս կառավարման ձևաչափն ընդունել և մեխանիկորեն ինքը հրաժարական է տալիս, դուրս է գալիս»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Համբարյանը։
Քաղաքագետի խոսքով երկու տարվա ընթացքում այն ինչ դրական է Նիկոլ Փաշինյանը վերագրում է իրեն, իսկ ձախղումների փնտրում է քավության նոխազ է և փորձում է նրանից ձերբազատվել։
«Մարդիկ սա շատ լավ հասկանալով ուզում են իրենց գլխին խնդիր չստեղծել և հրապարակորեն գրում, ազատվում են պաշտոններից, բայց ես ավելին ասեմ, ես կարծում եմ, որ ավելի շատ Դավիթ Անանյանի հրաժրականը կապված է մաքսանգ ծխախոտի արտահանման հետ, որովհետև ամեն դեպքում դրա համար ինչ-որ մեկին վարչապետը պետք է պատժեր»,- ասաց Համբարյանը։
Անդրադառնալով կառավարության կադրային քաղաքականությանը, քաղաքագետը նշեց, որ վարչապետի կադրերի 95 տոկոսը դիլետանտ և գործից չահասկացող մարդիկ են, որոնց արած քաղաքականության աղետալի հետևանքներն ակնառու են այսօր։
«Մեկ օրինակ էլ․ երեկ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո բազմաթիվ իմքայլականներ հայտարարույուններով հանդես եկան։ Հայաստանը պատերազմում է կորոնավիրուսի դեմ և բոլորն, ովքեր քննադատում են իշխանություններին, թշնամիներ են։ Ուրեմն գլուխները պատով են տվել քայլիստ տգետները, ովքեր փորձում են պաշտպանել վարչապետին, որովհետև այդ պատերազմն աշխարհն է մղում, և որևէ ղեկավարի մտքով չի անցել կորոնավիրուսը օգտագործել ընդդիմախոսներին պատժելու և շարքից հանելու համար։ Դուք պատկերացնում եք Թրամփը, Մակրոնը, Պուտինը իրենց քննադատողներին ասեն դավաճաններ։ Ես ինքս քննադատում եմ իշխանություններին և ինձ դավաճան անվանողին ասեմ, որ ամենամեծ դավաճանն ինքն է, որովհետև ինքը տեսնելով իշխանության սխալները միտումնավոր լռում է, և լռում է՝ ի շահ իր գրպանի։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը իր « Պարզագույն սիլլոգիզմ»-ը գրելուց առաջ, թող բացատրի թե ընկերներն ինչ գործ ունեն այդ իշխանության մեջ և ուղղակի զավեշտ է, երբ Տեր-Պետրոսյանը փորձում է ցույց տալ, որ ինքը փայատեր չէ այս իշխանության հետ։ Ինքը փայատեր է և իրավունք չունի այսպիսի հայտարարություններ արել, որպես անկախ քաղաքական գործիչ կամ անկախ անձ , նա անկախ չէ, նա այս իշխանության փայատեր է»,- եզրափակեց քաղաքագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը