«Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է․
«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին:
Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների մասին:
Մեկ այլ զավեշտալի դրվագ է նրա անդրադարձը կոռուպցիային ու Հայաստանի միաէթնիկությանը այն դեպքում, երբ հենց ինքը թաթախված է տասնյակ միլիարդ դոլլարների հասնող կոռուպցիոն սկանդալներում և հայտնի է ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող զանգվածային բռնաճնշումներով, իսկ իր արհեստածին պետությունը՝ հայության նկատմամբ կատարած ցեղասպանական գործողություններով:
Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ գողացած միլիարդավոր նավթադոլարները, եթե անգամ այդ պատրվակով պատերազմ հրահրի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը