03 06 2020

Այն անմխիթար պատկերը, որ ունենք Հայաստանում, հակառակորդի աչքից չի վրիպում. Կարեն Վրթանեսյան

Այն անմխիթար պատկերը, որ ունենք Հայաստանում, հակառակորդի աչքից չի վրիպում. Կարեն Վրթանեսյան

Ցանկացած երկրում ցանկացած արտակարգ իրավիճակ ստեղծում է անվտանգության լրացուցիչ ռիսկեր, հատկապես եթե այդ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: 

«Բնականաբար ցանկացած արտակարգ իրավիճակ լրացուցիչ ռիսկային է Հայաստանի համար և սա հասկանում են նաև մեր հակառակորդները: Նախօրեին այդ թեմայով անհաջող ձևակերպումներով գրել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ճիշտ է, ես ձևակերպմանը համաձայն չեմ, բայց նա ըստ էության որևէ նոր կամ սենսացիոն բան չէր ասել, բնական է, որ մեր հակառակորդը շատ ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակին, թե ինչպես է ՀՀ պետական ապարատաը աշխատում այս պայմաններում, ինչպես է որոշումներ կայացնում, ինչպես են աշխատում բնակչության հետ և այն անմխիթար պատկերը, որ ունենք Հայաստանում, բնականաբար իրենց աչքից չի վրիպում»,- ասաց նա:

 Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ Հայաստանը ցավոք սրտի եթե մի շաբաթ առաջ տարածաշրջանում վատ օրինակ էր, ապա շատ հնարավոր է, որ շուտով կլինի աշխարհում վատ օրինակ: Իսկ Ադրբեջանը գոնե այս պահի դրությամբ շատ ավելի արդյունմավետ է պայքարում վարակի դեմ:

«Բոլոր ոլորտներում՝ սկսած հաղորդակցումից վերջացրած պետական ապարատի այլ ֆունկցիաներով, օրինակ կազմակերպչական, լոգիստիկ ոլորտներում, այդ բոլոր ոլոտներում թերանում են իշխանությունները: Եվ ճիշտն ասած զարմանալի չէ, քանի որ քաղաքական թիմի միջուկը լրիվ անփորձ մարդիկ են, իրենք չունեն պետական կառավարման փորձ, դեռ ոմանք նույնիսկ առ այօսր էյֆորայի մեջ են և ցավոք իրենք գերադասում են իրենց անձնական խնդիրենրը պետականից: Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ, որոնք տասնամյակներով եղել են նախկին իշխանությունների ընդդիմությունը, դա միակ բանն է, որ իրենց մոտ ստացվում է, լինել նախկին իշխանությունների ընդդիմություն: Իրենք մինչև հիմա էլ գործում են որպես նախկին իշխանության ընդդիմություն, ցանկացած խնդիր բերում հասցնում են նրա, որ ամեն ինչում  նախկիններն են մեղավոր, դա միակ ֆորմուլան է: Փաստացի այսօր իշխանությունն ամբողջությամբ իրենց ձեռքում է, բայց իրենց ֆունկցիաները չեն կատարում և խայտառակ վիճակ է, սոցիալական առումով պատկերը նույնն է, խոստումներ տվեցին կոմունալների մասով ասացին, որ պետք չէ վճարել, հետո մարդկանց փաստի առաջ կանգնեցրին, նույնը նաև սոցիալական ծրագրերի տրամադրման հասցեականության առումով»,- նշեց փորձագետը:

Հարցին, թե ինչով են պայմանավորված նման մտահոգությունները, փորձագետը նշեց, որ նախ Ադրբեջանի կողմից որոշ շատ կոշտ և ագրեսիվ հայտարարություներ են եղել: Ադրբեջանի  Ադրբեջանի ՊՆ-ն  մասնավորապես հայտարարում է, որ հենք ռազմական ճանապարհոց վեն հարցը լուծելու, իսկ հայակական կողմից տրվում են ոչ համաչափ և թույլ պատասխաններ:

«Երկրորդը՝ ըստ էության բավականին մեծ մոբիլություն ունեն Ադրբեջանի զինված ուժերը և ճանապարհատրասպորտային ենթակառուցծքներ ունեն: Սովորական վիճակից ռազմական վիճակի գալը մեկ- երկու օրվա խնդիր է: Սրան եթե գումարենք, որ Ադրբեջանն էլ ունի շատ լուրջ տնտեսական և սոցիալական խնդիրներ, չի բացառվում, որ այդ խնդիրները լուծելու համար դիմի արկածախնդրության, ինչպես արեցին մեկ անգամ արդեն 2016 թվականին: Այսինքն, իրենք արդեն ունեն այդ փորձը, իրենք այն ժամանակ ներքին քարոզչական հաղթանակ տարան, նույնիսկ ընդդիմադիրները բավականին դրական արձագանքեցին այդ ամեն ինչին, չի բացառվում, որ փորձեն ինչ-որ նման քարոզչական քայլերի դիմել:

Եվ ստեղծված վիճակը Հայաստանում շատ մեծ գայթակղություն է Ադրբեջանի համար արկածախնդրության գնալու համար»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ