01 06 2020

Մնացականյանը բրիտանացի պաշտոնակցի հետ քննարկել է Արցախի, կորոնավիրուսի և այլ հարցեր

Մնացականյանը բրիտանացի պաշտոնակցի հետ քննարկել է Արցախի, կորոնավիրուսի և այլ հարցեր

Հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարեւոր առաքելության մեջ: 

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու եւ երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, մարդկանց միջեւ շփումների խթանման միջոցով:

Զոհրաբ Մնացականյանը եւ Ուենդի Մորթնը մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով առաջացած մարտահրավերների եւ դրանց հասցեագրման ուղղությամբ ինչպես գլոբալ, այնպես ազգային մակարդակներով ձեռնարկվող քայլերի շուրջ: Միաժամանակ նախարար Մնացականյանը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունն առաջ ընթանալու նախաձեռնված լայնամասշտաբ բարեփոխումներով՝ ուղղված  ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:

Տեսազանգի ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային եւ տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները:

 
 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ