Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաշինյանն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով. սա, իհարկե, սպասելի էր իր պարագայում, քանի որ այն քամահրանքն ու ծաղրը, անլրջությունն ու ցինիզմը, որ նա ցուցաբերեց այս վիրուսի նկատմամբ, այլ տարբերակ չէր թողնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ հասարակության գերակշռող մեծամասնությունը խորը կասկածով է վերաբերվում այս փաստին, ինչպես նաև այն, որ Փաշինյանն իրեն իր իսկ կողմից ստեղծած իրավիճակի զոհ դարձնելու համար հոգեբանորեն կարող էր դիմել նման կեղծիքի, ինձ հետաքրքրում է բոլորովին ուրիշ բան։
Եթե հիշում եք, 10 օր առաջ Հայկական Քաղաքական «էլիտան» Արցախում մասնակցում էր Արցախի նախագահի երդմնակալության բանկետին՝ առանց դիմակների, պաշտպանիչ ձեռնոցների, ֆիզիկական հեռավորության նվազագույն պահանջների պահպանման։
Իսկ այս վիրուսի ինկուբացիոն շրջանը, ըստ մասնագետների պնդման, տևում նվազագույնը 14 օր։ Այսինքն, կարելի է հաստատապես պնդել, որ Փաշինյանն այդ բանկետին արդեն վարակակիր էր և, ի նկատի ունենալով նրա խոսքի արտահայտման ֆիզիկական բարձր ճնշումը, շատ մեծ հավանականությունը, որ նա հասցրել է վարակել բանկետի մասնակիցներին։ Իսկ բանկետին մասնակցում էր Արցախի ամբողջ վերնախավը, նաև բարձրաստիճան զինվորականներ։
Բացարձակապես չեմ պնդում, որ Փաշինյանը կորոնավիրուսը տեղափոխել է Արցախի զինված ուժեր, բայց այն փաստը, որ նա այդ բանկետին եղել է վարակված, ուղղակի անվիճելի է։
Եթե նա, պաշտոնե լինելով Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության երաշխավոր, նա չկարողացավ ապահովել իր և իր ընտանիքի առողջապահական անվտանգությունը, ապա ինչպե՞ս մեր քաղաքացիները վստահ լինեն, որ իրենք պաշտպանված են։
Սա անպատասխանատվության ու անլրջության նոր ռեկորդ է, որով Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը։
Հ.Գ. Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին և Աստված պահապան մեր ժողովրդին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը