01 06 2020

Սրանից հետո Նորիկյանին «փաստաբան» համարելը կլինի սրբապղծություն. Zham.am

Սրանից հետո Նորիկյանին «փաստաբան» համարելը կլինի սրբապղծություն. Zham.am

Zham.am-ը գրում է. Երեկ աչքիս ընկավ փաստաբան «աշխատող» Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը և ապշեցի նրա գրառման բովանդակությունից:

Նրա գրառումը վերաբերվում էր Միքայել Մինասյանի վերջին զենքի վաճառքի վերաբերյալ  բացահայտմանը, սակայն պարզվում է սույն փաստաբանին ոչ թե փաստերն էին հետաքրքրում, այլ այն, թե ո՞վ կարող էր տրամադրել այդ փաստերը Մինասյանին:

Մասնավորապես Նորիկյանը գրում է. «...Հայաստանի կառավարությունը պարտավոր է ձեռնարկել համապատասխան գործընթաց՝ պարզելու համար, թե ո՞ւմ կողմից են Միքայել Մինասյանին փոխանցվում այդ տեղեկությունները, եթե դրանք համապատասխանում են իրականությանը և ներկայացնել համապատասխան պարզաբանումները: Իսկ եթե չեն համապատասխանում իրականությանը, գործող իշխանությունն առավել ևս պարտավոր է ժամանակ գտնել ու հերքել Մինասյանի կողմից հրապարակվածը...»:

Փաստորեն պարոն փաստաբանին սույն փաստերում առկա հանցակազմը չի հետաքրքրում: Նրան հետաքրքրում է երկու բան: Եթե սույն փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա Փաշինյանը պետք է պարզի, թե ով է Մինասյանին  ներկայացրել սույն փաստերը: Իսկ եթե ոչ, ապա Փաշինյանն պետք է հերքի Մինասյանի հիմնավորումները, որպեսզի ինքն ՝Նորիկյանն և նրա հեղափոխական ընկերները հանգիստ կարողանան «բացահայտել» նախկին ռեժիմի «հանցանքները»:

Երբեք այսքան անկեղծ և ցինիկ ձևով «հեղափոխական» թայֆայի ներկայացուցիչը չի արտահայտվել: Փաստորեն ստացվում է, որ նորիկյաններին չի հետաքրքրում «հեղափոխականների» հանցագործությունները: Մաքսիմում ինչ նրանց կհետաքրքրի դա նա է, թե ինչպես և ով կարող էր «համարձակվել» բացահայտել այդ հանցանքները:

Սրանից հետո Նորիկյանին «փաստաբան» համարելը կլինի սրբապղծություն: Իհարկե «հեղափոխական» թայֆայի համար սրանք և «փաստաբան են» և «պետական գործիչներ են», սակայն պարզ է, որ շարքային քաղաքացուն սրանք լկտի ձևով խաբել են, և այսօր արդեն այդ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ուղղակի զզվանքով են վերաբերվում սրանց հանդեպ: Հասարակ մարդկանց հետ խոսելիս պարզապես ամոթի զգացում ես ունենում, երբ լսում ես սրանց հանդեպ քննադատական խոսքերի հայհոյախառն ձևակերպումները: Ընդ որում, ընդամենը մեկ տարի կամ վեց ամիս առաջ նույն այդ շարքային քաղաքացիները դեռ լուրջ ակնկալիքներ ունեին սրանցից: Եվ զարմանալի է, թե ինչ աստիճանի սրանք իրենց լկտի խաբեությամբ փոխեցին իրենց հանդեպ մարդանց կարծիքը:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ