ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն արդեն ընդունում է հայտերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում տեղարդված գրառումից։
«Եթե ցանկանում եք դառնալ մոտոհրաձիգ, հրետանավոր, տանկիստ, ինժեներ կամ հետախույզ և անցնել ծառայության ՀՀ ԶՈՒ-ում որպես ստորաբաժանման հրամանատար, ուրեմն դիմեք ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, հայտերն արդեն ընդունվում են ուսումնառության պայմաններին ծանոթացեք հղումով»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը