25 10 2021

Ընդունելություն նախագահականում՝ առանց դիմակների



Այսօր նախագահի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց նախագահի նստավայրում կայացած ընդունելության մասին։ Կից լուսանկարներում և տեսանյութում երևում է, որ մասնակիցները, այդ թվում՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, դիմակ չեն կրում։ Լուսանկարը համացանցում բուռն քննարկման առարկա դարձավ։

Հիշեցնենք, որ փակ տարածքներում դիմակ գրելու արգելքը դեռևս ուժի մեջ է։ Ավելին, այսօր առավոտյան առողջապահության նախարարությունը հորդորել էր բնակչությանը շարունակել դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը։ Հորդորը վերաբերում էր նաև պատվաստված անձանց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ