«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտնում է․
«Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը Հայաստանում այլևս հետապնդվում է
Մայիսի 20-ին բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի աջակիցները, որոնք սոցիալական հեռավարության կանոնները պահելով, հավաքվել էին՝ ի սատարում Արթուր Դանիելյանի։
Իշխանության նման դրսևորումները վկայում եմ այն մասին, որ միայն այլախոհներն ու այլ կարծիք ունեցողներն են հետապնդվում և բերման ենթարկվում։ Իշխանությանը սատարող որևէ ուժ երբևէ` բռնության կոչերից հետո անգամ, որևէ պատասխանատվության չի ենթարկվել։
Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը ՀՀ֊ում այլևս հետապնդվում է իշխանության կողմից։
Իշխանությունները գործող արտակարգ դրությունն օգտագործում են հօգուտ իրենց և դրանով փորձում արգելել հանրահավաքները։ Փաստացի, Հայաստանում արտակարգ դրություն և այլ սահմանափակումներ չկան, իսկ սահմանափակումները բացառապես քաղաքական են այս պահին և իշխանության համար հարմար գործիք են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը