21 05 2020

ԱՄՆ դեսպանը՝ Արցախի վերաբերյալ Լավրովի աղմկահարույց հայտարարության մասին

ԱՄՆ դեսպանը՝ Արցախի վերաբերյալ Լավրովի աղմկահարույց հայտարարության մասին

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, ֆեյսբուքյան եթերի ժամանակ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն կիսո՞ւմ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ, նշեց․

«Մեր՝ որպես Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է աջակցել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից մեկն է, եւ մենք փորձում ենք կառուցողական մեթոդներով տանել մեր աշխատանքը: Ես ուզում եմ նշել, որ Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի աշխատանքներում: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս ձգձգված հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ համավարակի պայմաններում խորհրդատվությունները ԵԱՀԿ շրջանակներում շարունակվում են, այդ թվում՝ վիրտուալ ձեւաչափով կողմերի ներգրավմամբ:

Նա նաև նշեց, որ Արցախում ականազերծման ԱՄՆ ծրագիրն ավարտվել է։ «Աշխատում ենք ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ: : Մենք հպարտանում ենք այդ աշխատանքներով, որոնք իրականացվում են ծրագրի շրջանակում: Վերջն տարիներին այդ ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվել է 70 մլն դոլարի չափով աջակցություն»,-ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ