20 05 2020

Յուրաքանչյուր մահի համար պատասխանատու են Փաշինյանը, Ավինյանը և Թորոսյանը. Ղազինյան

Յուրաքանչյուր մահի համար պատասխանատու են Փաշինյանը, Ավինյանը և Թորոսյանը. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը գրել է․

«Իսկ հիմա ավելի լուրջ հարցերի մասին

Վրաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 1 վարակակիր, ինչը ի ցույց է դնում Փաշինյանի, Ավինյանի ու Թորոսյանի ձախողումն ու տապալումը։

Նրանք ձախողել ու տապալել մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի՝ կորոնավիրուսի, դեմ պայքարի պետական քաղաքականությունը։

Սակայն նրանց ցինիզմն ու լկտիությունը հասել է այն աստիճանի, որ որպես իրավիճակի մեղավոր հռչակում են մարդկանց, ժողովրդին։ Վստահ եմ, որ նրանք գիտակցում են, որ սրանով վիրավորում են մի ամբողջ ժողովուրդ և անուղղակիորեն պնդում են, որ վրացիներն ավելի կազմակերպված, խելացի ու գրագետ են, քան մենք, հայերս։

Ուղղակի անբարոյականություն է սեփական ձախողումը, տապալումը, անգրագիտությունն ու անլրջությունը բարդել մեր ժողովրդի վրա, քանի որ ՀՀ քաղաքացիները լսել և ենթարկվել են իշխանությունների բոլոր հրահանգներին։ Երբ պետության ղեկավարն ու առողջապահության նախարարը ի լուր աշխարհի հայտարարում էին, որ սա սովորական գրիպ է և ծաղրում, թե հիմա բոլորին վարակելու է, դա լսում էին բոլորը, իսկ երբ լրջացան ու հայտարարեցին արտակարգ դրություն և կիրառեցին համընդհանուր մեկուսացում, արդեն ուշ էր։

Պարետատուն փաստացի գոյություն չուներ, չէր կատարում իր գործառույթը, քանի որ Փաշինյանը փախել էր պատասխանատվությունից և այն վստահել կառավարման փորձ չունեցող երիտասարդին, ով 5 օրում հազիվ կարողացավ թեժ գիծ ստեղծել։

Իսկ առողջապահության էքսցենտրիկ նախարարի մասին ես կլռեմ, քանի որ ամեն ինչ արդեն ասվել է։

Հիմա ես ուզում եմ արձանագրել, որ կորոնավիրուսի համաճարակի առողջապահական և տնտեսական բոլոր հետևանքների համար անմիջականորեն պատասխանատու են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանն ու Արդեն Թորոսյանը։ Յուրաքանչյուր մահի համար պատասխանատու են այս երեքը։

Պատասխանատվությունից խուսափել ոչ մեկին չի հաջողվելու, իսկ իրենց մեղքը ժողովրդի վրա բարդելու բոլոր փորձերը էլ ավելի են խորացնելու նրանց պատասխանատվության աստիճանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ