20 05 2020

Պարոն Փաշինյա՛ն, քո գահավիժումն անխուսափելի է․ Էդուրադ Շարմազանով



ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի քանի անդամներ ևս բերման են ենթարկվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը՝ խոսելով այսօր Քրեական ոստիկանության մոտից քաղաքացիներին բերման ենթարկելու մասին:

«Այս ակցիան Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ այլ ինչ է, քան նրա վախերի ուղիղ դրսևորում և  ազատ խոսքը, բազմակարծությունը ճնշելու համար ջանքեր, սակայն չի հաջողվելու դա: Փաշինյանը տանուլ է տվել ամեն ինչ և օր օրի կորցնում և մսխում է մեր պետական ինքնիշխանությունը, մեր պետական շահը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր վարչապետի կողմից, անթույլատրելի է, նա նաև նշեց, որ այն գործողությունները, որոնք ծավալվում են կորոնավիրուսի տարածմումը կանխարգելելու համար, իրականում այլ ենթատեքստեր ունեն:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ