16 05 2020

Վաճառեցի «Hyundai» մեքենաս․․․ վարչապետը ներկայացնում է 100 փաստերը

Վաճառեցի «Hyundai» մեքենաս․․․ վարչապետը ներկայացնում է 100 փաստերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է առցանց մամուլի աուլիս, որտեղ նախքան լրագրողների հարցերին անդրադառնալը ներկայացնում է 100 փաստեր «նոր Հայաստանի» մասին։ 100 փաստերից շուրջ 18-ը ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից նախատեսված օժանդակության 18 ծրագրերը և դրանց շրջանակներում հատկացված գումարների չափն ու շահառուների թիվն էր, դրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով հեռավար կրթության հարթակի գործարկվելը, ինչի շնորհիվ ուսումնական գործընթացը չի խաթարվել, վարկային արձակուրդները:

Վարչապետը տեղեկացրեց՝ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է գործընկերների և միջազգային կառուցյների հետ, Հայաստանին ֆինանսական աջակցություն են տրամադրում ԵՄ-ն և ԱՄՆ-ն: Փաշինյանը նշեց՝ Հայաստանը 2019-ին վերջին 10-ամյակում ամենաբարձր տնտեսական աճի մակարդակին է հասել: 100 փաստերը ներկայացնելից ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ վաճառել է իրեն պատկանող «Hyundai» մեքենան։ Նա տեղեկացրեց, որ գումարը ներդրել է հայաստանյան բանկերից մեկում, որպես ավանդ։ Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ որպես դրամային ավանդ է այն ներդրել եւ պետք է ազգային դրամի նկատմամբ վստահությամբ վերաբերվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ