14 05 2020

Գերիների փոխանակման հարցը ԼՂ բանակցությունների օրակարգում է․ Զախարովա

Գերիների փոխանակման հարցը ԼՂ բանակցությունների օրակարգում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է գերիների փոխանակման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցություններին: 

Զախարովան նշել է՝ այդ հարցը մշտապես առկա է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների օրակարգում:

Նա հիշեցրել է, որ 2019թ․ Մոսկվայում բանտարկյալներին հարազատների այցելությունների մասին որոշում է ընդունվել: Դրանից հետո Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեկական գերի են վերադարձրել: Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ մյուս գերիների փոխանակման հարցով բանակցությունները շարունակվում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ