Politik.am-ը գրում է. Երեկ Politik.am-ը գրել էր, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԱԱԾ նախկին մեկուսարան), որտեղ պահվում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ։ Արդրադատության նախարարությունը փորձել էր հերքել մեր տեղեկատվությունը, սակայն այն միանշանակ չընկալվեց շատերի կողմից։
Այսօր իշխանությունները անուղղակի կերպով հաստատեցին մեր տեղեկությունները։ Իշխանությունները հասկանալով, որ տեղեկատվությունը չեն կարող հերքել, փորձում են քարոզչությամբ համոզել հանրությանը, որ մեկուսարանի աշխատակիցները վարակված չեն։ Հենց այդ նպատակով իշխանությունների կցորդ, պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարում է, որ ինքը մեկուսարանում հիվանդներ չի տեսել․«ԱԱԾ մեկուսարանում COVID19-ով վարակված աշխատակից և կալանավոր չկա»։
Հասկանալի է, որ իշխանությունների թիրախը պողոսներն են և դրա համար էր Բաբաջանյանը նման պարզունակ հայտարարություն անում։ Ում համար է անհասկանալի, որ կորոնավիրուսով վարակված աշխատակիցները մեկուսարանում չէին սպասի պատգամավորին ու պարզ է, որ պատգամավորը չէր կարող նրանց այնտեղ տեսնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը