11 05 2020

Նման զինանշան մեր բանակը արդյոք ո՞ւնի. Վահան Բաբայան

Նման զինանշան մեր բանակը արդյոք ո՞ւնի. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բանակում ծառայածները գիտեն, որ շեվրոնի վրա պատկերված է լինում ՀՀ ԶՈւ գերբը`զինանշանը:

Փաշինյանը միշտ հայտարարում է, որ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ, ժամացույց, բայց Արցախ վերջին այցելության ժամանակ կրել է մի զինվորական համազգեստ, որի վրա պատկերված է բանակի նոր զինանշան`այն էլ անգլերեն գրվածքով Armenian Army։

Նախ նման զինանշան մեր բանակը արդյոք ո՞ւնի, թե՞ ոչ, կասեն երևի զինվորական հերալդիկայի մեր մասնագետները, ես առաջին անգամ եմ տեսնում ՀՀ ԶՈւ նման զինանշան, իսկ անգլերենը ի՞նչ գործ ունի մեր բանակի զինանշանի վրա, կարծում եմ գիտի միայն Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ