07 05 2020

«Շնորհակալություն, ցտեսություն». Վանեցյանի պատասխանը՝ ՀՔԾ-ին․ 168.am

«Շնորհակալություն, ցտեսություն». Վանեցյանի պատասխանը՝ ՀՔԾ-ին․ 168.am

168.am-ը գրում է․ «Քիչ առաջ լրատվամիջոցներից մեկը լուր հրապարակեց, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Նրան այնտեղ մտնելիս տեսել էր կայքի լրագրողներից մեկը:

ՀՔԾ-ից լուրը ճշտել չհաջողվեց, սակայն 168.am– տեղեկություններով` լուրը համապատասխանում է իրականությանը:

Ավելին, Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված:

Նրան տեղեկացրել են, որ նյութեր են նախապատրաստվում, և որ իր անունը ևս շրջանառվում է, ու 10 օրվա ընթացքում կտեղեկացնեն` քրեական գործ հարուցելու են թե ոչ: ՀՔԾ հրավիրելու նպատակն ըստ էության դա է եղել:

Ըստ մեր տեղեկությունների` ԱԱԾ նախկին տնօրենը ցուցմունք չի տվել:

«Շնորհակալություն, ցտեսություն»,-ասել է Արթուր Վանեցյանն ու լքել ՀՔԾ-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ