06 05 2020

Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է սկսվեն եւ վերջանան կենացներով. ԱԳՆ

Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է սկսվեն եւ վերջանան կենացներով. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում անդրադարձավ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարությանը։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի կարևոր ուղղություններից մեկը: «Այդ ոգու մեջ մենք շարունակում ենք աշխատել ՌԴ գործընկերների հետ, բայց եթե մենք չունենք հարցեր, ուրեմն ավելի խորքային հարց կա: Բնականաբար, ունենք տարբեր հարցեր մեր կողմից, ՌԴ-ի կողմից, ինչպես մնացած բոլոր գործընկերներից, բայց դրանից դարձնել դրամա…»,-ասաց նա և նշեց, որ հարաբերություններն անպայման չէ, որ սկսեն և վերջանան կենացներով, յուրաքանչյուրն ունի իր հարցերը:

«Աշխատում ենք, որպես երկու հավասարազոր գործընկեր, բարեկամ դաշանակից պետություններ»,-ասաց նա:

Պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ հարցն այն է, թե  ում էր ուղղված այդ հայտարարության հաղորդագրությունները։ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Կարծեմ հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից և պատասխանը ուղղված էր ադրբեջանական աղբյուրին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ