05 05 2020

Այն մասին, թե «Սերժի վախտ խի չէի խոսում» և ոչ միայն․ Միքայել Մինասյան

Այն մասին, թե «Սերժի վախտ խի չէի խոսում» և ոչ միայն․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որում նշել է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրեր առաջ, և չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարեց ամիսներ առաջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է Ս

Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր հանդիպել ինձ հետ Հռոմում և քննարկել գործարք․ ես դադարում եմ զբաղվել ՀՀ-ում հասարակական և քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են, կամ շատանում են, եթե ես հրաժարվում եմ, ես մուծում եմ սիմվոլիկ գումար ինչ-որ «իքս» հիմնադրամի: Թե ինչու չի հերքել, ես շատ լավ գիտեմ, գիտի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»։

Անդրադառնալով, թե Մինասյանն ինչու չէր խոսում «Սերժի վախտ», Մինասյանը պատասխանեց. ««Սերժի վախտ խոսում էր ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ վերջինս կեսը սուտ էր ասում: Իրականում, ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ երկու պաշտոն՝ եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, այնուհետև՝ դեսպան: Դուք ճանաչու՞մ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն: Նա խոսու՞մ է, ես չեմ տեսել: Իսկ դեսպան լինելու ընթացքում՝ ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր»,-ասաց նա:

Հայաստանում չկա արդարություն և արդարադատություն, նշում է Մինասյանը։

 «Նիկոլ Փաշինյանն ինձ արդեն վաղուց նշանակել է մեղավոր, և այն մարդիկ, որ կատարում են իր ուղիղ հանձնարարականները, պատրաստված են ինձ կալանավորելու, ինձ ձերբակալելու, ինձ փակելու՝ առանց տալու ինձ հնարավորություն նույնիսկ խոսելու: Դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք. իհարկե ոչ: Ես գալու եմ, որովհետև ինձ շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս՝ իմանալով, որ իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները, բոլորը ՀՀ-ում ենթարկվում են քաղաքական հետապնդումների, իրենց տները խուզարկվում են, իրենք հարցաքննվում են, բայց իրենք գիտեն, որ դա իմ ընտրած ճանապարհն է, և ես իրենց շնորհակալ եմ»,-ասաց նա:

Թե ինչու չի պատմել գործարքի առաջարկի մասին, Մինասյանն ասաց. «Ուզում եմ հստակ ֆիքսենք  մի կարևոր բան՝ ՀՀ-ում մթնոլորտը հիմա պատրաստ է լսել իրականությունը, այն ժամանակ մարդիկ պատրաստ չէին, մարդիկ չէին ուզում կամ չէին հավատում, որ այդ աստիճանի ստախոսը կարող է զբաղեցնել այդքան բարձր պաշտոն: Ես գիտեմ, որ դժվար է ընդունել փաստը, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է»:

Անդրադառնալով իր հայրենսիրության մասին կասկածներին, կամ այն պնդմանը, որ ինքը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ուրիշ պատճառներով, և ազգագրագետ Հրանուշ խառատյանի հարցին՝ «ու՞ր էր Միքայել Մինասյանի հայրենասիրությունը 2008-2018թթ.-երին», Մինասյանն ասաց.

«2008-2012թթ.-ն ես եղել եմ այն ադմինիստրացիայի մասը, որի և՛ դրական, և՛ բացասական պատասխանատվությունն եմ կրում: Իմ հայրենասիրությունը ես արտահայտել եմ, երբ դեսպան էի: Երբ ես հասա Սուրբ Աթոռ ու տեսա, որ Ադրբեջանի լոբբինգն այնտեղ տիրում է ի վնաս ՀՀ-ի, և ես ջախջախել եմ այդ լոբբինգը, ես կռվել եմ թուրքական ազդեցության եմ։ Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել Սուրբ Պետրոսի տաճարի պատերի ներսում, կարող եք տեսնել բազմաթիվ պետական փաստաթղթերում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, Ֆրանցիսկոսի այցելության ընթացքում: Ես ներկայացրել եմ ՀՀ շահերը ուրիշ պետություններում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը՝ ՀՀ-ում»,-ասաց նա՝ նշելով, թե այդ համատեքստում ցանկանում է պատմել մի պատմություն, որի մասին գիտեն շատ քչերը:

«Երբ 2015թ.-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ի լուր աշխարհի, խոսեց Ցեղասպանության մասին՝ ընդունելով Ցեղասպանությունը, երբ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Սուրբ Աթոռից: Մի քանի օր անց ինձ հրավիրեցին պետքարտուղարություն շտապ զրույցի, և բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ակնհայտ թուրքական ազդեցության տակ էր, ինձ բորբոքված հարցրեց՝ ինչո՞ւ հայերը չեն ներում, ինչո՞ւ էջը չեն թերթում: Ես ասացի մի բան, որը շատ ակտուալ էր այն ժամանակ, ու երևի թե ավելի ակտուալ է այսօր՝ հաշվի առնելով այն, ինչ խոսվում է. ի՞նչը ներենք, իրենք չեն ընդունում այն, ինչը ուզում են, որ մենք ներենք»,-պատմեց Մինասյանը՝ նշելով, թե իր հայրենասիրությունը դեսպան եղած ժամանակ, նվիրված է եղել Հայոց ցեղասպանության հարցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ