Մենք կարծում ենք, որ մայիս-հունիս ամիսների համար պետք է 100 մլրդ դրամ ծախսել, այսինքն՝ մայիս ամսին պետք է 100 մլրդ դրամ ներարկել տնտեսության մեջ, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերվի: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ երկրում ստեղծված բանավեճն ամբողջությամբ նրանց այս առաջարկի պատճառով է: «Այսինքն, որևէ բովանդակային քննարկում չկա, բացի անձնական վիրավորանքներից, բայց եթե որևէ քննարկում կա, ապա այն մասին է, որ փող չկա: Մենք այս օրերի ընթացքում ապացուցել ենք, որ փողը կա, ամեն օր ապացուցել ենք, որ վարչապետն ասում է՝ մարդիկ շատ ՀԴՄ են տպում, և բոլորս դրա համար գլուխ էինք գովում: Ցույց էր տալիս, թե որքան հավելյալ գումար է հավաքագրվել»,- ասաց նա:
Մարուքյանը հավելեց, որ այդ հավաքագրված գումարը չի նախատեսվել, որպես պետական եկամուտ և եղած ծախսերը չեն ծախսվել անցած երկու տարիներին: Ըստ նրա՝ Հայաստանը մտել է լուրջ ճգնաժամի մեջ՝ նման մեծ գումարային մնացորդ ունենալով, որը մոտավոր կազմում է 380 մլրդ դրամ և նրա խոսքով՝ այդ գումարից հանգիստ կարող էր 100 մլրդ դրամը տրամադրվել ընտանիքներին աջակցելուն:
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը