04 05 2020

Կառավարությունը խուսափում է քաղաքացիներին աջակցություն տրամադրելուց․ Մարուքյան

Կառավարությունը խուսափում է քաղաքացիներին աջակցություն տրամադրելուց․ Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով քաղաքացիներին 100 հազարական դրամ տրամադրելու հարցին, նշեց, որ կառավարությունը բացելով գործունեության ոլորտները խուսափում է քաղաքացիներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելուց:

Մարուքյանը նշեց, որ իշխանությունը տարբեր կեղծ օրակարգերով փորձում  է շեղել քաղաքացիների ուշադրությունը այդ հարցից, իսկ իրենք կրկին ցանկանում են անդրադառնալ իրական թիվ 1 օրակարգին:

«Տեսեք ինչերի միջով ենք մենք անցել նախորդ շաբաթ` Ucom ընկերություն, խուզարկություններ, Գագիկ Խաչատրյանի որդին պետք է  կալանավորվի, մեկ էլ չի կալանավորվում, մեկ էլ լուր է գալիս, որ ինքը փախավ էլի, կամ մեկ էլ հոփ հանդես է գալիս Միքայել Մինասյանը եւ ասում է, որ Արթուր Վանեցյանը եկել է Հռոմ ու իրեն առաջարկել է փող վճարել: Բայց այս ամեն ինչը ձեզ հետ կապ չունի, ձեր խնդիրների հետ կապ չունի եւ երկու տարի շարունակ իշխանությունները այս խնդիրները պետք է  լուծեր, այսինքն` պետք է բռնեին եւ դատեին նրանց, եթե ապացույցներ ունեն»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ Կառավարությունը գումար բաժանելով լավություն չի անում, այլ վերադարձնում է քաղաքացիների կուտակած,   աշխատած փողը:

«Լավ չունեք 100 հազար, տվեք 60 հազար, կամ ում որ աջակցել ենք, նրանց մի տվեք»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ