30 04 2020

Նիկո՛լ, ինքնակամ հեռացիր․ Ռուբեն Հակոբյան



ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը տեանյութում նախ անդրադառնում է թուրքական մամուլում վերջին օրերին լայնորեն շրջանառվող Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխանությունների կողմից ապրիլի 24-ը որպես փող աշխատելու միջոց օգտագործելու փաստին։ Թուրքական մամուլը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի նման գնահատականին, եզրակացնում է, որ հայերը տասնամյակներ շարունակ միջազգային հարթակներում կարողացել են իրենց բիզնես պրոյեկտը վաճառել որպես ցեղասպանություն։ Քաղաքագետը Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումը որպես դավաճանություն է որակում և պատասխան պահանջում նրանից։

Այնուհետև քաղաքագիտության թեկնածուն մանրամասն անդրադառնում է ՌԴ արտգործնախարարի՝ ներկա պահին արցախյան հարցում փուլային տարբերակի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին հայտարարությանը և դիտարկում, որ Արցախի հարցը հայտնվել է անպաշտպան և քաոսային վիճակում Նիկոլ Փաշինյանի բացահայտ ոչ կոմպետենտության, հակասական մոտեցումների և հարցը դիվանագիտական պոպուլիզմի դաշտ տեղափոխելու պատճառով։

Քաղաքական գործիչը մանրամասն անդրադառնում է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին՝ այն որակելով որպես վտանգավոր։ Փաստորեն, Փաշինյանն ինչպես ընդդիմության ժամանակ, այնպես էլ իշխանության գալով՝ իր գործողություններով չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ ըստ էության՝ մենք այսօր ստանում ենք այդ վերաբերմունքի պատասխանը։

Ռուբեն Հակոբյանը համարում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այս պահին շատ ավելի ռազմավարական են և ջերմ, քան հայ-ռուսականը։ Եվ պետք է ասել, որ դրան մեծապես նպաստել է հենց Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։

Գնահատելով ստեղծված ոչ միանշանակ և վտանգավոր իրավիճակը ինչպես արտաքին քաղաքականության և մասնավորապես՝ Արցախի հարցում, նաև ներքաղաքական բավականին բևեռացված և անկայուն վիճակը, քաղաքագետը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ