Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ոստիկանը չի կրակում հանցագործի վրա, երբ վախենում է, որ հետո պատասխան է տալու, որ պետությունն իր մեջքին չի կանգնելու, չի պաշտպանելու նույն կրիմինալի դեմ:
Ամերիկայում ձեռքդ դնես գրպանդ, ոստիկանը իրավունք ունի կրակի և գիտի, որ օրենքով պաշտպանված է: Մեր մոտ տասնյակ մարդիկ հարձակվում են հիվանդանոցի վրա, երկու հոգու մորթում պալատում, մի կրակոց ոստիկանի կողմից չի հնչում:
***
Թույլ ոստիկանություն = թույլ իշխանություն: Երկիրը, որտեղ ոստիկանին չեն հարգում, չեն վախենում, զրպարտում են, սևացնում, պատանդ վերցնում, սպանում ու անպատիժ ֆռֆռում, չի կարող ապահով լինել:
Ոստիկանապետի պաշտոնակատարը և բոլոր իր այս դեպքում ներգրավված ենթակաները պետք է անհապաղ հրաժարական ներկայացնեն: Հանցագործները պետք է արագ հայտնաբերվեն և պատժվեն:
Բեսպրեդելը հենց էս է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը