27 04 2020

Թե ինչո՞ւ են մրցույթն իրականացնում հրատապության կարգով և այս կազմով, բարդ չէ գուշակել. Դավիթ Խաժակյան

Թե ինչո՞ւ են մրցույթն իրականացնում հրատապության կարգով և այս կազմով, բարդ չէ գուշակել. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․ «Այժմ քաղաքապետարանի դահլիճներից մեկում ընթանում է կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ: Այս պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլում շատ է խոսվել: Այն անգամ վիճարկվել է դատական կարգով:

Այժմ այն ընթանում է նախարարի՝ 16 օր առաջ ուժի մեջ մտած հրամանով, որով նախատեսվում է մրցութային հանձնաժողովում ունենալ 5 անդամ: Այդ հրամանն իբրև թե առաջադեմ է, նախատեսում է ավագանու երկու անդամի ներկայությունը: Իսկ ի՞նչ է արել մեր քաղաքապետը... Երկու ավագանու անդամին էլ առանց որևէ համաձայնեցման նշանակել է իշխանական ուժի ներկայացուցիչներից` «Իմ քայլից»: Փաստորեն մրցութային հանձնաժողովը բաղկացած է աշխատակազմի երեք ներկայացուցիչ և երկու իշխանական ավագանու անդամից:

Թե ինչո՞ւ են մրցույթն իրականացնում հրատապության կարգով և այս կազմով, բարդ չէ գուշակել: Միայն կասեմ, որ մասնակիցներից ոմանք արդեն պատրաստվում են կրկին դատական հայց ներկայացնել այս ապօրինությունները կանխելու համար:

Ցավալի է, բայց սա է այս իշխանությունների մոտեցումը, որը որևէ կերպ չի արդարացնում մարդկանց երբեմնի սպասումները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ