26 04 2020

​Ձեզնից յուրաքանչյուրից ես ինքս էլ ակնկալիքներ ունեմ․ Արայիկ Հարությունյան

​Ձեզնից յուրաքանչյուրից ես ինքս էլ ակնկալիքներ ունեմ․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում ժողովրդի վստահության բարձր քվեին արժանանալու առթիվ ստացել եմ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ, նամակներ, հեռախոսազանգեր: Խոստովանեմ, որ յուրաքանչյուրիդ բարեմաղթանքները յուրովի ջերմություն են փոխանցել ինձ, որոնք նաև պարտավորեցնող են:

Ուզում եմ հավաստիացնել, որ կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանեմ առավելագույնը բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերն արդարացնելու համար: Անկասկած, դրան ի զորու ենք լինելու հասնել հավաքական ջանքերով ու պատասխանատվությամբ՝ յուրաքանչյուրն իր կարողությունների չափով: Այնպես որ ձեզնից յուրաքանչյուրից, որպես հավաքական ներուժի անբաժանելի մասնիկներից, ես ինքս էլ ակնկալիքներ ունեմ՝ պատմության երթում արձանագրելու այնպիսի հավաքական հաջողություններ, որոնց մասին չենք էլ երազել:

Միաժամանակ հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց նամակներին կամ հեռախոսազանգերին ժամանակի սղության պատճառով ի վիճակի չեղա պատասխանելու: Երախտագիտության ու պարտավորվածության խոսքս ուղղում եմ ամեն մեկիդ: Առո՛ղջ եղեք»,- ասվում է ուղերձում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ