Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ թվիթերյան էջում գրել է․
«Այսօր հիշատակության և ոգեկոչման օր է բոլոր հայերի և ողջ մարդկության համար: Ամուր գրկում եմ մեր երկրի ողջ հայ համայնքին, որն այնքան բան է արել արդարության հասնելու համար»,- գրել է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի նախագահը:
Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնն իր հերթին նշել է, որ «այսօր արդարության պահանջն արդիական է մնում»: «Այս տարի լրանում է նաև 55 տարին այն օրվանից, երբ Ուրուգվայը պաշտոնապես ճանաչեց Ցեղասպանությունը»,- ասել է Արխիմոնը:
Hoy es un día de memoria y reflexión para los armenios y para toda la humanidad. Vaya un apretado abrazo a toda la comunidad armenia de nuestro país que tanto ha hecho por la causa.
— Luis Lacalle Pou (@LuisLacallePou) April 24, 2020
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը