24 04 2020

Նիկոլը չի հասկանում, որ ինքն է այս երկրի ղեկավարը․ Աղասի Ենոքյան

Նիկոլը չի հասկանում, որ ինքն է այս երկրի ղեկավարը․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինձ հանդիմանում են, թե երկիրը ճգնաժամային վիճակում է, իսկ ես անընդհատ հումորի եմ տալիս, ծաղրում եմ եւ ընդհանրապես լուրջ չեմ վերաբերվում իրավիճակին։ 

Ավելին, մեղադրում են, թե լուրջ չվերաբերվելով, ակամա ուրիշներին եմ սադրում անլուրջ վերաբերմունքի, մինչդեռ իրավիճակը կրիտիկական է։

Ամբողջովին կիսում եմ իրավիճակի գնահատականը, միաժամանակ ասեմ, որ համարում եմ, թե լուրջ վերաբերմունքով լեգիտիմացնում ենք ռեժիմի անհեթեթությունը։
 

Բայց հիմա փորձեմ լուրջ վերաբերվել։ Չէ, չեմ ասի, որ ամեն հիմար առիթով լայվ մտնող Նիկոլը ձայնը կտրել է ու շշուկ իսկ չի հանում Լավրովի հայտարարության մասին, որով վերջինս, ըստ էության, Հայաստանի վարչապետին մեղադրեց ոչ միայն անճարակ արտաքին քաղաքականություն վարելու մեջ, այլեւ ավելի հստակ՝ ղարաբաղյան բանակցություններում փուլային-պարտվողական ուղղին ընտրելու եւ անձնական բարդույթների պատճառով հայ-ռուսական հարաբերությունները փլուզելու մեջ։
 

Ենթադրում էի, որ այս մասին Նիկոլը կխոսեր կառավարության նիստի ժամանակ, ու դրա համար հետեւեցի նիստին։ Եվ տեսնում եմ, թե ինչ օրակարգ կա, ինչ հարցեր են քննարկվում՝ բանկային գաղտնիքից հրաժարվելու եւ քաղաքացիների հաշիվները ՊԵԿ-ին հասանալի դարձնելու մասին եւ ՆԳՆ կազմավորելու համար 19 միլիարդ դրամ տրամադրելու մասին (ով կասկածում է, թե գնումները հիմնականում մեկ աղբյուրից են լինելու, թող + դնի մեկնաբանություններում)։
 

Դե եկեք լուրջ վերաբերվենք այս ամենին։ Տպավորություն է ստեղծվում, որ մի հեռավոր աֆրիկյան երկրում ենք, որտեղ մի մարդակեր Իդի Ամին զուտ մտահոգված է իր հակառակորդներին թալանելու, նրանց իրավազրկելու, եւ իր սառնարանը քննադատներով լցնելու մասին (հայցում եմ մեր ուգանդացի եղբայրների ներողամտությունը)։ Կարծես մի ջունգլիում ենք, որտեղ շոգի պատճառով չի թափանցել կորոնավիրուսը, որտեղից Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը հազարավոր մղոններով հեռու են, որտեղ Արցախի մասին չեն էլ լսել, որտեղ հազարավոր քաղաքացիներ երեկ ուտելու հաց չունեին, իսկ վաղը գազ ու հոսանք չեն ունենալու։
 

Չէ, նաեւ համաճարակին անդրադարձ եղավ՝ քննարկում էին ուսանողներին օգնելու հարցը, ընդ որում, այնպիսի տեսանկյունից, որ հանկարծ օգնության կարիք չունեցող որեւէ մեկին ավելորդ ցենտ չհասնի, թքած, թե այդ ընթացքում օգնության կարիք ունեցող հարյուրավորները դուրս են մնում։ Նաեւ քննարկվում էր, թե ինչպես պարետի, կամ նման մեկի բանավոր կարգադրությամբ ձերբակալեն անհնազանդներին։
 

Դե փորձեք չծաղրել։ Նիկոլը չի հասկանում, որ ինքն է այս երկրի ղեկավարը։ Մարդիկ նրանից փող ու խոսք են ակնկալում, ոչ թե տարակուսանքներ, թե ինչպես իրենք հիասթափվեցին։ Հասկացանք, փող չկա, հասկացանք, որ առանց պարգեւավճարների չեք կարող աշխատել, բայց արդյո՞ք հիմա իսկական պահն է 19 միլիարդ ոստիկանությանը տրամադրելու համար։ Հասկացանք, երես չունես մարդկանց ասելու, որ երկու տարի է իրենց խաբում ես ու քայլ առ քայլ Արցախը հանձնում ես, բայց քո քաղաքացիները ուզում են հասկանան՝ ինչ անեն․ զե՞նք ճարեն, քանի որ դու չես խոսում իրենց պաշտպանելու մասին, թողնեն փախնե՞ն, թե տները ծախե՞ն։
 

Վերջապես այս տղան պետք է հասկանա, որ արդեն անկախ իր կամքից, հանգամանքների բերումով ինքն է Հայաստանի ղեկավարը եւ պետք է անի ադեքվատ գործողություններ, եւ մարդիկ՝ անկախ, թե ինչ պատճառով են հիասթափված, սպասում են իր իրական, ոչ լայվային, ոչ ֆեյքային քայլերին։
 

Անցայլի համար քննադատությունները դնենք մի կողմ, խնդրում եմ իմ նիկոլապաշտ ընկերներին առանց ցանցառությունների, առանց հայհոյանքների ու ջուջուլ ուտելու, բացատրել իրենց կուռքին, որ ժամանակն է անհեթեթությունները թարգելու, հիմա նա պարտավոր է աշխատել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ