23 04 2020

ԱՄՆ-ում ներգաղթը կկասեցվի

ԱՄՆ-ում ներգաղթը կկասեցվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ հրաման է ստորագրել ԱՄՆ-ում ներգաղթը կասեցնելու մասին, հայտնում է Fox News-ը: 

«Մեր հրաշալի ամերիկացի  աշխատավորների պաշտպանության համար ես հենց հիմա հրաման եմ ստորագրել Միացյալ Նահանգներում ներգաղթի կասեցման մասին: Դա կերաշխավորի, որ հենց մեր տնտեսությունը վերսկսի գործել բոլոր գործազուրկ ամերիկացիները կլինեն աշխատանքի տեղավորման առաջնագծում»,- Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել էր ԱՄՆ նախագահը:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ ներգաղթային արգելքը ստորագրվելու է 60 օր ժամկետով և վերաբերելու է ԱՄՆ-ում մշտական բնակության՝ «գրին քարտի» հայտատուներին, ամերիկացիներին պաշտպանելու նպատակով, որոնք փորձում են կրկին աշխատանք գտնել, որը կորցրել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքների պատճառով:

Արգելքը վերանայվելու է 60-օրյա ժամանակահատվածի լրանալուց հետո:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ