ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ղարաբաղյան բանակցային սեղանին այժմ դրված է խնդրի լուծման փուլային տարբերակը։
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ հարցին՝ ասելով․ «Լավովի մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի: Խոսքը գնացել է նաև նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը այս երկու տարվա ընթացքում: Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին, և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ։ 2014 թվականի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»։
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը․ «Այն վերաբերում է տարածքներին, ամենից բացի դա անվտանության գոտի է ու պաշտպանական գծեր, որևէ կերպ, որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը»:
Նախարարի պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը