«Արմինֆո»-ն գրում է. Այժմ բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է ։ Այս մասին ապրիլի 21-ին Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց ձեւաչափով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին։
<Բանաձեւերը, որոնք ընդունվել են, հայտնի փաստաթղթեր են ։ Դրանք ընդունվել են մարտական գործողությունների թեժ շրջանում և ենթադրում էին, առաջին հերթին, ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և անցում բանակցություններին ։ Դրանցում, այո, հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սակայն դրանցում կոչ էր արվում դադարեցնել պատերազմը և անցնել բանակցությունների ։ Այդ ժամանակից ի վեր բանակցություններ են ընթացել, եւ բազմիցս։ Պայմանավորվածություններ են եղել 2001թ. Քի Ուեսթի բանակցությունների շրջանակներում, եղել են նաեւ տարբեր ձեւաչափերով հետագա պայմանավորվածություններ՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության ։ Այժմ արդեն հաստատվել է Բաքու-Երեւան բանակցությունների ձեւաչափը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը>, - ընդգծել Է Լավրովը ՝ հավելելով, որ դա օգտակար եւ լավ ձեւաչափ է, որում մարմնավորվել է պատերազմը դադարեցնելու եւ բանակցություններ սկսելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջը:
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կան նաև Մադրիդյան պայմանավորվածություններ, կան փաստաթղթեր, որոնք պատրաստել է ռուսական կողմը 2010-11թթ., այսպես կոչված, Կազանյան սկզբունքներ և կան նախագծեր, որոնք մեկ տարի առաջ ՝ նախորդ տարվա ապրիլին, Մոսկվայում եռանախագահների մասնակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ տարածվեցին, որոնք այժմ ակտիվորեն քննարկվում են:
<Այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիման վրա կարգավորման առաջխաղացում ՝ առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակում ։ Այնպես որ, ես համոզված եմ, որ երբ մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման որոշմանը, դա կլինի ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարմանն ուղղված կարեւորագույն քայլ։ Հիմա պետք է պայմանավորվել, և հենց դրան ենք մենք ձգտում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ>, - եզրափակել է Լավրովը։
Նկատենք, որ Հայաստանի նախկին իշխանությունները պնդում էին ոչ թե փուլային, այլ ղարաբաղյան հակամարտության համալիր կարգավորում ՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման հանրահայտ սկզբունքների հիման վրա ։
Նշենք նաև, որ այսօր տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ' տեսակոնֆերանսի ձևաչափով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը