21 04 2020

Ժողովուրդը փայ է ուզում Նիկոլից. Նարեկ Մանթաշյան

Ժողովուրդը փայ է ուզում Նիկոլից. Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովուրդը փայ է ուզում Նիկոլից։ Ասում է՝ Նիկո՛լ, բա ասում էիր՝ իշխանությունը մերն է, մինք ենք երկրի տերը, բա ո՞ւր է մեր փայը։ Ասում էիր՝ ժողովուրդ, Սերժի իշխանությունը ձեզ թալանում ա, դրա համար եք էդ օրին, օգնեք իշխանությունը վերցնեմ ու բաժանեմ հավասար բոլորիդ։ Բոլորդ՝ 3մլն.հայերդ, ձեզ վարչապետ եք զգալու։

Երկու տարի անցավ, ժողովուրդը հասկացավ, որ Նիկոլը ոչ միայն սուտ էր խոսում, ոչ միայն խաբում էր, այլև փաստորեն բոլորին քցել ա։ Հիմա հիասթափված ժողովուրդը ասում ա՝ Նիկոլ, բա մեր փայը ո՞ւրա։ Դու քեզ լավ դզեցիր։ Սերժի դաչան դուրդ չեկավ, 2մլն. դոլար ծախսցիր , սարքեցիր Շահ Աբասի պալատները։ Տնով, տեղով, ազգ ու տակով, քավոր-սանիկով, իշխանությունը զավթեցիք ու իրար մեջ բաժան-բաժան արեցիք։ Կինդ իշխանափոխությունից առաջ լոբի էր մաքրում, հիմա միլիոնավոր դոլարանոց հիմնադրամներ ունի։ 12 մեքենայով, ուղղաթիռով, տնով-տեղով տղայիդ տեսակցության ես գնում մեր հաշվին, Նիկոլ։ Անչափահաս աղջկադ համար 30 հազ.դոլարանոց ջիփ ես առնում մեր հաշվին, Նիկոլ։ Ազգ ու տակիդ՝ աներձագ, հորեղբոր տղա, քավոր-սանիկ, քո թայֆայով պաշտոններ տվիր, ու սկսեցիք բառիս բուն իմաստով մեզ թալանել, մեր՝ հարկատուներիս փողերը աստղաբաշխական չափերի հասնող տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարների տեսքով քո թայֆայով յուրացնել։ Ժողովրդի փողերը սենց անխնա ու ցինիկ ձևով ոչ մի իշխանության օրոք չեն թալանվել։ Սերժի պաշտոնյաները սենց նագլի թալան իրենց թույլ չեին տալիս։ Հիմա ժողովուրդը սոված, քո ասած, վնգստումա, օրվա հացի փող ա ուզում։ Դու էլ քո պալատներում իկրա ուտելով ման ես գալիս՝ քո 6 զուգարանները մեզ ցույց տալով, ու դժգոհում, որ մենք փայ ենք ուզում իշխանությունից, որ համարձակվել ենք հացի փող ուզել։Դժգոհում ես, որ մենք հիասթափվել ենք, դժգոհում ես, որ հիվանդ ենք, դժգոհում ես, որ փող ենք ուզում, որ աղքատ ենք, որ աշխատանք չունեք, որ հազարներով թափառում ենք այլ երկրների օդանավակայաններում ու չենք կարողանում հայրենիք վերադառնալ, որովհետև անտեր ենք։ Ու հլա մի հատ էլ գոռում ես մեր վրա, - Իաա, ձեռ ե՞ք առել, գնացե՛ք ամեն մեկդ ձեր գլխի ճարը տեսե՛ք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ