Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Զանգերի ղողանջի տակ հազալու վիդեոյի հետ կապված ավելի կարեւոր է ետհազային պատմությունը, երբ բոլորը իրենց վրայից գցում են պատասխանատվությունը եւ մյուսներին են մեղադրում։
Այսինքն բոլորն էլ սուտ են խոսում։ 2 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ ամենակարեւորը մեղավորներ փնտրելն ու սուտ խոսալն է։ Եվ հիմա նրա մանրումեծ չինովնիկները իր կողմից հայտանգործած այդ մեթոդը իր գլխին են կիրառում։ Եվ հավատում են, որ աշխատելու է այդ մեթոդը, քանի որ դա այն է, ինչ իրենց սովորեցրել են այս իշխանությունները որպես պետական կառավարում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը