Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դատավորը...
Աշխարհում եզակի մի մասնագիտություն կա, ում տրված է արդարություն որոշել, մեղավոր որոշել և մարդու անմեղությունը ճանաչել: Այս մասնագիտության առանձնահատկությունն է կողմերից մեկի դժգոհությունը տեսնելն ու զգալը, սակայն հնարավոր չէ լինել բոլորի համար լավը, իսկ դատավորը պարտավոր չէ բավարարել բոլորի քմահաճույքները, նա պետք է պահպանի արդարադատությունը և առաջնորդվի իր խղճով և օրենքներով:
Հայաստանի դատավորներին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի.
1. Դավիթ Գրիգորյաննների
2. Աննա Դանիբեկյանների
Առաջինները կաշկանդված են միայն ՀՀ օրենքներով և իրենց խղճով,
Երկրորդները կաշկանդված են բազում գործոններով, սակայն դրանց մեջ չկա ո՛չ օրենքներ, և ո՛չ խիղճ:
Նման իրավիճակներ պատմության մեջ շատ են հանդիպել և այդ պատճառով ստեղծվել է ավելի բարձր դատական ատյան, ովքեր պետք է վերանայեն վճիռները և՛ Գրիգորյանների, և՛ Դանիբեկյանների, սակայն այստեղ ևս կան երկու տեսակ.
1.Ալեքսանդր Ազարյաններ
2. Արմեն Դանիելյաններ
Ոչ մեկ՝ ադ թվում ներկայիս իշխանավորները, երաշխավորված չեն, որ վաղը չեն հայտնվելու մեղադրյալի աթոռին, և այդ ժամանակ նրանք խնդրելու են, որ իրենց գործերը քննեն Գրիգորյանները և Ազարյանները...
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, դատավորի նկատմամբ հարգանքը գիտակցում ու տածում եմ Հենց Ազարյանների տեսակի նկատմամբ...
Այսօր իր մասնագիտական անաչառության համար քաղաքական հետապնդման է ենթարկվում Ազարյանը: Զորակցում եմ հարգելի դատավորին, Ձեռքդ հեռու Ազարյանից...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը