«Հեղափոխությունից առաջ և հետո. նոր Հայաստանում կանայք դարձել են հզորագույն գործոն»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար։ Կանայք են ղեկավարում Քաղավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության կոմիտեն։
«Այժմ արդեն կանայք են զբաղեցնում նաեւ վարչապետի մամուլի խոսնակի, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի, Ոստիկանության Գուգարքի բաժնի եւ Ծաղկաձորի բաժանմունքի պետերի պաշտոնները»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը