Գաղափարական առճակատումն արդեն սկսված է և մենք որպես ՀՀ քաղաքացիներ պետք է մեր դիրքորոշումն արտահայտենք և շատ կարևոր ցուցիչ է մեր հայրենակիցների համար Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը։ Եթե Ռոբերտ Քոչարյանը մնա կալանավայրում, որևէ դրական բան այլևս չի սպասվում և դրանով ամեն ինչ վատանում է։ Եվ հակառակը, եթե Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա բանտից մենք հնարավորություն կունենանք ճիշտ ուղու վրա լինել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն աաց Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։
«Այսօր մեր հայրենակիցները, ովքեր ավանդ ունեն այս երկրում, ովքեր հնարավորություն ունեն, որոնց խոսքն արժեք ունի, բոլորը կոչ են անում անօրինական կալանքից ազատ արձակել Երկրորդ նախագահին, իշխանությունը պատասխանում է ամենափողոցային մակարդակի խոսակցություններով»,- ասաց Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը