15 04 2020

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կրկին պարգևատրվել են

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կրկին պարգևատրվել են

Երևանի քաղաքապետարանում ավելի քան 29 մլն դրամով պարգևատրվել են: Այս մասին ապրիլի 6-ին կարգադրություն է ստորագրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետարանի ղեկավարները, թաղապետերն ու տարբեր բաժինների աշխատակիցներ պարգևատրվել են մարտ ամսվա կատարած աշխատանքի համար:

Սոցիալական ապահովության վարչության պետը, քաղաքապետի երեք խորհրդականներից երկուսը՝ Կամո Արեյանն ու Կարեն Համբարձումյանը, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Արտաքին կապերի վարչության պետ Գևորգ Դավթյանը, Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, Իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուարդյանը, Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը, Քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը պարգևատրվել են ամենաբարձրը՝ 560 հազար դրամ:

Մեկ այլ առանձին հրամանով պարգևատրվել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ 203 հազար դրամով:

Պարգևատրվածների աղյուսակը՝ ստորև.

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ