Մենք հարցումներ ենք արել արտահերթ նիստի հետ կապված: Ժամը 16:55-ին 88 հոգով եկել եք, կառավարությունը, բնականաբար, շուտ է նիստ գումարել, բնական է, որ ԱԺ նախագահն իմացել է և չի տեղեկացրել մեզ, ինչը նախկինում ասվել է։ Էդ օրը խռովել եք, երևի, որ նախագիծը տապալվում է։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով քաղաքացիների տեղորոշման օրենքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմությանը պատշաճ կարգով չիրազեկելու հարցին:
«Իշխանությունը՝ «Իմ քայլը» դաշինքը, կարող է խռովել, բայց ԱԺ նախագահը՝ չի կարող։ ԱԺ նախագահը պիտի լինի բոլորի ԱԺ նախագահը։ Բայց այդպես է ստացվել, նորմալ է, այդպես կաշխատենք, որովհետև խորհրդարանի բնականոն գործունեություն չի ապահովվել։ Իսկ նկատողությունների հետ կապված՝ տպավորություն ունեմ, որ իշխանություն ա ձեռներդ ընգել, չգիտեք՝ ոնց օգտագործեք», - ասաց Մարուքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը