09 04 2020

Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների թիվն ավելացել է․ Բեքարյան

Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների թիվն ավելացել է․ Բեքարյան

Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անհասկանալի անտարբերություն, կամ տնային աշխատանքից գրեթե մշտապես «անբավարար» ստանալու նուրբ արվեստը

Ամփոփելով Արցախի ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքները, փաստենք.

1. Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը, համեմատ Արցախում տեղի ունեցած նախորդ համապետական ընտրությունների՝ էապես ավելացել է,

2. Միջազգային կառույցների մասով ևս՝ վիճակը մխիթարական չէ: Օրինակ՝ Չմիավորման շարժման արձագանքը,

3. Միջազգային ԶԼՄ- ներում էապես գերակշռեցին ադրբեջանական քարոզչամեքենայի պատվերներն ու համապատասխանաբար՝ թեզերը:

Այս ամենը ցույց է տալիս, որ կանխարգելիչ աշխատանքն արվել է (եթե իհարկե՝ որևէ աշխատանք արվել է) շատ ցածր մակարդակով և անարդյունավետ:

Հընթացս՝ իրավիճակը չի փոխվում, ինչի վկայությունն է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը՝ ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի հեռակա կարգով իրականացված հանդիպման վերաբերյալ (հղումը՝ «մեկնաբանություններ»-ի դաշտում), որտեղ նշվում է. «ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամները շեշտել են, որ կորոնավիրուսի ճգնաժամը չպետք է օգտագործվի մարդու իրավունքները սահմանափակելու համար և ընդգծել են, որ վերջին «ընտրությունները» միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղում և Աբխազիայում լեգիտիմ չէին և կարող էին մեծացնել սպառնալիքը հանրային առողջությանը»:

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ, չկա ԵԱՀԿ ԽՎ հրապարակմանը որևէ արձագանք ԱԳՆ-ի կամ /և/ առնվազն՝ խորհրդարանական

համապատասխան պատվիրակության կողմից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ