09 04 2020

Մինչև ապրիլի 13-ը ժամերգություններն ու պատարագները ստիպված դռնփակ ենք անելու. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Մինչև ապրիլի 13-ը ժամերգություններն ու պատարագները ստիպված դռնփակ ենք անելու. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ փոփոխությունների մասին հավատավոր ժողովրդին հիշեցրել, հերթական անգամ հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է տարածել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Այս մասին  տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։ Կից հրապարակված է նաև տեսանյութ։

«Կորոնավիրուսի տարածման վտանգը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ մտցրել՝ կանխարգելիչ աշխատանքների տրամաբանությամբ: Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ փոփոխությունների մասին հավատավոր ժողովրդին հիշեցրել, հերթական անգամ հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է տարածել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Հետեւոլով Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանին, որ հայրենիքում՝ Հայաստանում եւ Արցախում, ներքին թեմերում մինչեւ ամսի 13–ը ներառյալ առայժմ բոլոր ժամերգություններն ու պատարագները ստիպված ենք անել դռնփակ՝ միայն հոգեւորականները, որից հետո եկեղեցու դռները կբացվեն եւ հավատացյալները կարող են մտնել, մոմ վառել, աղոթել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ