Բոլորս պատրաստվում ենք ոչ թե առողջապահական ճգնաժամի, այլ՝ տնտեական ճգնաժամի։ Պետք է խելացի մարդկանց հավաքել մի սեղանի շուրջ և լսել, թե ինչպես դուրս գալ ճգնաժամից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Մենք տեսնում ենք կորոնավիրուսային այս սարսափելի ճգնաժամային իրավիճակում, Եվրոպան, ԱՄՆ-ն սարսափելի վիճակում են։ Տեսնում ենք սկսվեց Չինաստանից, բայց Չինաստանում տնտեսությունը որևէ պրոբլեմ չունի, արդեն ամեն ինչ սկսել է աշխատել, իսկ Եվրոպայում մարել է ամեն ինչ։ Միգուցե ժամանակն է այդ մոդելին ավելի շատ նայել և ոչ թե անընդհատ այն վեճի մեջ մտնել՝ ԱՄՆ, Ռուսաստան թե Եվրոպա, միգուցե կան այլ երկրներ որոնցից մոդելը կարելի է վերցնել»,- ասաց քաղտեխնոլոգը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը