Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն էր իրականացնում նաև «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն։
Դիտորդական առաքելության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի և ընտրություններին մասնակցող «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Օսիպյանը խոչընդոտել էր դիտորդական աշխատանքներին և ցուցաբերել ոչ պատշաճ վարքագիծ։
Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ Արթուր Օսիպյանը դեռ առավոտից տարբեր ընտրատեղամասեր է այցելել և հայտարարել, թե ընտրությունները կեղծվել են։
«5-րդ ալիք» հեռուստաընկերության հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն անդրադառնում է ընտրական գործընթացին և միջադեպին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը