30 03 2020

Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Եվրահանձնաժողովն Արևելյան գործընկերության երկրներին որպես օգնություն ուղղելու է 140 միլիոն եվրո՝ Covid-19 պանդեմիայի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար:

Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի Բրյուսելում արել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիսոներոն (Ana Pisonero), հայտնում է «Интерфакс-Украина»-ն:

«Մեր Արևելյան գործընկերների համար Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, հրատապ կարիքների համար, որպեսզի օգնի մեղմել այդ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները», - ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ